Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

10 սպասումներով տարիներից հետո կյանքի հրաշք անակնկալը

10 սպասումներով տարիներից հետո կյանքի հրաշք անակնկալը

Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնում ուրախալի լուր գրանցվեց. լույս աշխարհ է եկել եռյակ: Բժիշկ Դավիթ Աբովյանի փոխանցմամբ՝ ե՛ւ մայրիկի ե՛ւ նորածինների առողջական վիճակը կայուն է: Շուտով նրանք տուն կտեղափոխվեն: 


–   Բժիշկ Աբովյան, կարելի է ասել՝ երևույթն աննախադեպ է…


–   Մի քանի տարի առաջ նման դեպքը գուցե համարվել է աննախադեպ, այսօր ավելի հանգիստ ենք նայում կատարվածին, որովհետև գնալով հաճախանում են նրանք: Գաղտնիքը նրանում է, որ տարիներ առաջ Հայաստանում արտամարմնային բեղմնավորում չէր կատարվում:  


–   Սովորաբար բժիշկները եռյակի լույս աշխարհ գալը վտանգավոր են համարում: Ինչո՞ւ:


–   Ողջ աշխարհում նման հղիության սկզբում, եթե կարողանում են համոզել ծնողներին, առաջարկվում է պտղի կամ էմբրիոնի հեռացում, արդյունքում եռյակի փոխարեն  հուսալիորեն պահպանում են զույգ պտղի ծնունդը: Այդ քայլին հիմնականում դիմում են՝ խուսափելու ռիսկերից, անհաս երեխաներ լույս աշխարհ բերելուց, իսկ անհասությունն այսօր  աշխարհում մեծ խնդիր է, քանի որ իրենց հետագա կյանքում շատ հաճախ են զանազան առողջական խնդիրներ ունենում: Վառ օրինակ են  տեսողության և  դպրոցում առաջադիմության հետ կապված խնդիրները:  


–   Ինչպե՞ս եք գնահատում մայրիկի և նորածինների վիճակը:


–   Ե՛վ մայրիկի, ե՛վ նորածինների վիճակը կայուն է: Շուտով նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: Նորածինների մայրը՝ Ռոզա Սահակյանը, ով բնակվում է Արմավիրի մարզում, եղել է մեր հսկողության տակ, ժամանակին իրականացվել են բոլոր կանխարգելիչ աշխատանքներն ու անհրաժեշտ հետազոտությունները:


«Էրեբունի» բժշկական կենտրոնն, այսօրվա դրությամբ, հանրապետությունում լավագույններից է: Այստեղ կան բոլոր պայմանները նման հղիություն վարելու և հետծննդյան շրջանի երեխաների խնամքը հոգալու, եթե անգամ ծնվեն անհաս երեխաներ:


Ռոզա Սահակյան. «Թող ոչ մի օրորոց դատարկ չմնա»


Արմավիրի մարզի բնակչուհի Ռոզա Սահակյանն այս օրվան ուղիղ տասը տարի է սպասել և իր ջերմ ու երախտագիտական խոսքերն է հղում «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմին:


–   Տիկին Ռոզա, շնորհավորում ենք եռյակի կապակցությամբ:


–   Շատ շնորհակալ եմ:


–   Ի՞նչ զգացողություններ ունեք այս պահին:


–   Կատարելապես մայր զգալու ապրումներն ունեմ, անբացատրելի զգացմունք է, բառերով դժվար է արտահայտել: Ոչինչ աշխարհում չի կարող համեմատվել վերապրածս բերկրանքի հետ:


–   Ձեր նոր կարգավիճակը պատկերացնո՞ւմ էիք:


–   Եթե փորձեի պատկերացնել, հաստատ, ոչինչ չէր ստացվի... Լիովին այլ ընթացք կարող էր լինել:  


–   Այսինքն`սպասումներն արդարացան:


–   Տասը տարի սպասել ենք…


–   Ինչպե՞ս որոշում կայացվեց դիմել արհեստական բեղմնավորման օգնությանը:


–   Մեզ օգնեց «Արագիլ» հիմնադրամը՝ Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Նրանց շնորհիվ է, որ նման զգացողություններ վերապրեցինք: Ուզում եմ անձամբ շնորհակալությունս հայտնել տիկին Ռիտա Սարգյսանին և իր հետ համագործակցող ամբողջ թիմին:


–   Ծնվել են երկու աղջիկ երեխաներ և մեկ տղա, ինչպե՞ս եք անվանել նրանց:


–   Ծնված հերթականությամբ` Էլենա, Էլիզա և Հայկ:


–   Ինչ-որ մեկի պատվի՞ն են այդ անունները:


–   Պարզապես նախընտրած անուններ են:


–   Չեմ կարող չհարցնել, մայրիկները շատ են սիրում ասել, թե ո՞ւմ է նման իրենց երեխան: Դուք հասցրե՞լ եք նկատել, թե ո՞ւմ են նման Ձեր երեխաները:


–   Պարզ է. տղան իր հայրիկին է նման, իսկ աղջիկների մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող:


–   Տիկին Ռոզա, ի՞նչ կասեք բժիշկների մասին:  Հղիների մեծամասնությունը վախի զգացողություն է ունենում ծննդաբերությունից առաջ: Սովորաբար հոգատար բժիշկների ջանքերով է թոթափում վախի զգացողությունը…


–   Վախի զգացողություն չեմ ունեցել, անհամբեր սպասում էի, թե երբ եմ տեսնելու փոքրիկներին: Գոհ և շնորհակալ եմ ծննդատան կոլեկտիվից, հատկապես պաթոլոգիայի բաժանմունքի աշխատակիցներից,  մասնավորապես իմ բժշկ Դավիթ Աբովյանից: Նրանք միշտ իմ կողքին են եղել, էլ չեմ ասում, որ բոլորս էինք անհամբեր սպասումոքրիկների լույս աշխարհ գալուն: Անչափ շնորհակալ եմ նաև կենտրոնի տնօրինությանը:


–   Ինչպե՞ս են ընթացել հղիության ամիսները:


–   Հղիության ընթացքը հեշտ չէր, դժվարություններ եղել են, որոնց  հաղթահարելը դյուրին էր իմ կողքին կանգնած հոգատար մարդկանցով և բժիշկներով:


–   Որտե՞ղ եք բնակվում:


–   Արմավիրի մարզում:


–   Ինչո՞ւ որոշեցիք «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծննդաբերել:


«Էրեբունի»Շատ էի լսել այստեղ աշխատող բուժանձնակազմի մասին և հենց այստեղ էի ինձ ավելի ապահով պատկերացնում: Շրջապատում էլ բոլորն ինձ խորհուրդ տվեցին դիմել հենց այս կենտրոն: Ինչպես տեսնում եք՝ իմ սպասելիքներն արդարացված են:


–   Արդեն մեծ աշխատանք ունեք, ինչպե՞ս եք հասցնելու, ովքե՞ր են օգնելու:


–   Օգնողներ ունենք՝ տատիկները, հորաքույրը, հայրիկը:


–   Ի դեպ, ի՞նչ զգացողություններ ունեցավ փոքրիկների հայրը:


–   Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Հայրիկին է պետք հարցնել: (Ժպտում է.-հեղինակ): Պարզ է, որ շատ ուրախ է, բայց ապրումների մասին գիտի միայն ինքը:


–   Ի՞նչ խորհուրդ կտաք իրենց փոքրիկին լույս աշխարհ գալուն սպասող ապագա մայրերին:


–   Աստված բոլորին թող օգնի: Թող ո՛չ մի օրորոց դատարկ չմնա: Ով չունի երեխա, թող անպայման ունենա ու զգա այս բերկրանքը:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
ԵՊԲՀ. Կյանքից հեռացել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...

Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը. nairimed.com

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...

Լուրեր
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com
Նոր կրթական ծրագիր. erebunimed.com

Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...

Լուրեր
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին
Սեմինար` նվիրված վնասվածքաբանության և ՄՌՏ ոլորտների արդի հարցերին

Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...

Լուրեր
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com
Կրծքագեղձի վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...

Լուրեր
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...

«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am
«Նաիրի» ԲԿ ճանաչվել է Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում. med.news.am

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...

Լուրեր
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com
ESGO փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում են. nairimed.com

Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...

Լուրեր
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ